Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Միխեիլ Սաակաշվիլին դեմ է աբխազական երկաթուղու բացմանը

Միխեիլ Սաակաշվիլին դեմ է աբխազական երկաթուղու բացմանը
23.03.2013 | 16:33

«Իմեդի» հեռուստաընկերության «Բաց եթերում» Վրաստանի նախագահը հայտարարել է, թե աբխազական երկաթուղու բացումն այնպես կհարվածի Վրաստանի ու Ադրբեջանի շահերին, որ այդ մասին ոչ միայն ծրագրեր կազմել, նույնիսկ խոսել չարժե:
«Երկաթուղու բացումը հակասում է Վրաստանի շահերին»,-ասել է նա:
Սաակաշվիլին հիշեցրել է, որ հենց այդ ճանապարհով 2008 թ. եկան տանկերը, որոնք այժմ Վրաստանի արևմուտքում են: Բացի այդ, ըստ նախագահի, այդ ճանապարհի բացումով շրջապատման մեջ է ընկնում Ադրբեջանը, ինչը Վրաստանը չի կարող թույլ տալ: Միևնույն ժամանակ, ըստ նրա, Վրաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ:

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ